23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

“BBC”. Հայաստանն սպասում է նախագահ Սարգսյանի հաղթանակին

“BBC” տեղեկատվական կորպորացիան անդրադարձել է  ՀՀ նախագահական ընտրություններին, նախագահի թեկնածուների դիրքորոշումներին եւ ընդհանուր քաղաքական իրավիճակին:

“Հայերն այսօր մասնակցում են նախագահական ընտրություններին` ակնկալելով գործող նախագահ Սերժ Սարգսյանի` 2-րդ հաղթանակին: 

Քվեարկությունը քննադատությունների է արժանացել, քանի որ ընտրողներին իրական ընտրության հնարավորություն չի տրվում: Դիտորդների խոսքով` Սարգսյանի իրական մրցակիցները չեն առաջադրվել: Ըստ հարցումների` նա կստանա քվեների ավելի քան 60 տոկոսը: “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նրա հիմնական մրցակիցն է: 

Մյուս թեկնածուի` “Ինքնորոշում միովորում” կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանի դեմ նախորդ ամիս կասկածելի մահափորձ տեղի ունեցավ: Այս շաբաթ նրան կրկին հոսպիտալացրեցին վատ ինքնազգացողության պատճառով: Սակայն նա որպես թեկնածու մասնակցում է քվեարկությանը:

Մեկ այլ թեկնածու` Անդրիաս Ղուկասյանը, քարոզարշավի սկզբից հացադուլ էր անում` այդ կերպ փորձելով համոզել միջազգային դիտորդներին բոյկոտել ընտրությունները: 

5-րդ թեկնածուն` Արման Մելիքյանը, ավելի վաղ ասել էր, որ չի քվեարկելու, քանի որ համոզված է` քվեարկությունը կեղծելու են` ի օգուտ գործող նախագահի:

Նախորդ ամիս ԵԽԽՎ-ն խիստ մտահոգություն արտահայտեց այն առիթով, որ “այն հիմնական կուսակցությունները, որոնք, սպասվում էր, որ պիտի նախագահի իրենց թեկնածուին առաջադրեն, որոշեցին չանել այդպես` ելնելով քվեարկության նկատմամբ ունեցած իրենց անվստահությունից”:

Պարոն Սարգսյանի նախորդ հաղթանակը` 2008-ին, ոստիկանության եւ ցուցարարների միջեւ արյունալի բախումներով ուղեկցվեց: Մինչդեռ ԵԱՀԿ-ն նշեց, որ քվեարկությունը հիմնականում տեղի էր ունեցել միջազգային չափանիշներին համապատասխան:

Նախագահի կողմնակիցները հայտարարել են, որ քվեարկությունը կընթանա ազատ եւ առանց բռնությունների, եւ որ իրենք ցույց կտան, որ նախկին սովետական պետությունում քաղաքական կայուն վիճակ է: 2012-ի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքում հաղթեց Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը, անցան առանց որեւէ լուրջ միջադեպերի:

Նախընտրական քարոզարշավը հիմնականում կառուցված էր տնտեսության բարելավմանն ուղղված հարցերի վրա: Չնայած որ 2012-ին տնտեսությունը մոտ 7 տոկոս աճ  է արձանագրել, գործազրկության տոկոսը մնում է 16 տոկոս, իսկ բնակչության ավելի քան 30 տոկոսն աղքատության ցուցանիշից էլ ցածր պայմաններում է ապրում”:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ