03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ական նախագահն ընկել է ՀԱԿ-ի հետեւի՞ց

Դավիթաշենի 56/12 ընտրատեղամասում Henaran.am-ի թղթակիցը միջկուսակցական “բախման” է ականատես եղել ՀՀԿ-ական հանձնաժողովի նախագահի եւ ՀԱԿ ներկայացուցչի միջեւ: Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Ալվարդ Թադեւոսյանը արգելում է հանձնաժողովի անդամներին խոսել: Այդ մասին մեր թղթակցին ասաց հանձնաժողովի ՀԱԿ ներկայացուցիչ Շողիկ Ավետիսյանը:

Ալվարդ Թադեւոսյանը մեր թղթակցի ներկայությամբ բորոբքված դիմել է հանձնաժողովի ՀԱԿ անդամին, թե “դուք իրավունք չունեք խոսելու` նախագահը ես եմ”:

Մեր դիտարկմանը, թե ճնշում եք գործադրում հանձնաժոզղովի անդամի վրա. Ալվարդ Թադեւոսյանը նկատեց. “Ճնշում չեմ գործադրում, գործում եմ օրենքի սահմաններում: Ընդամենը ասում եմ, որ սկզբում պետք է մոտենալ նախագահին: Մենք բոլորս խաղաղ պետք է աշխատենք` անկախ կուսակցական պատկանելությունից”:

ՀԱԿ ներկայացուցիչը մեզ ասաց. “Ոչ մեկին թույլ չի տալիս, որ խոսենք, ասում է` իրավունք չունեք: Մեր հարցին, ինչով եք սա պայմանավորում, ՀԱԿ ներկայացուցիչը պատասխանեց` կուսակցականությամբ: “Արդեն կընկնի մեր հետեւից”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ