02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մի լռեք. հավատը գործով մտածեք՝ հնարավոր է վերջ տալ շինծու ընտրություններին եւ չմոռանալով, որ վերեւում Աստված կա հարյուր քայլով հասնենք դեպի ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ

Եվ այսպես Հայաստանի Հանրապետությունը վեցերորդ անգամ 2013 թ. փետրվարի 18–ին ընտրում է նախագահ: Մոտ մեկ ամիս ընտրողներս հնարավորություն ունեցանք ծանոթանալու նրանց ծրագրերին, կարգախոսներին, ինչու չէ` նաեւ նյարդային պոռթկումների եւ “կիքսերի” ականատես եղանք:

Էն գլխից թեկնածու Անդրիաս Ղուկասյանը չհավատաց այս գործընթացին, հացադուլ հայտարարեց եւ ընտրեց “Վերջ շինծու ընտրություններին” ճանապարհը: Ահագին էլ պինդ տղա դուրս եկավ` ասաց ու մինչեւ վերջ արեց:

Արման Մելիքյանը “Մի լռեք” կարգախոսով  թեկուզ չլռեց, բայց այդպես էլ մինչեւ վերջ չկարողացավ ներկայացնել, թե ինքը ինչ է ուզում ընտրացուցակներից:

Կիսատ մնաց “Հավատը գործով” ԱԻՄ ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քարոզարշավը: Նրա դեմ մահափորձից հետո Հայրիկյանը էլ ավելի  հավատով լցվեց Տիրոջ հանդեպ  եւ գործեց` ի հեճուկս ահաբեկիչների, որոնք ցանկանում էին “հարամել” ընտրությունները:

“Հնարավոր է”՝ ասաց “Ժառանգության” Րաֆֆի Հովհաննիսյանն ու ճանապարհ ընկավ` բարեւելու բոլորին՝ մեկ առ մեկ բացատրելով, որ հնարավոր է:

“Ազատության” նախագահ Հրանտ Բագրատյանը ընդամենը մեկ քայլով զատվեց ՀԱԿ-ից եւ առաջարկեց “Հարյուր քայլով” Հայաստանը տանել դեպի դրախտավայր:

Բոլորին էպոսագետ թեկնածու  Վարդան Սեդրակյանը հիշեցրեց, որ “Վերեւում Աստված կա” եւ հաղթելու է Հայկական էպոսը:”Վերջը բարին ըլլա”,-կասեր դասականը:

Տնտեսական ու քաղաքական նոր ուղի առաջարկեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սագսյանը՝ խոստանալով, թե փոխվել են ժամանակները, փոխվել է ինքը եւ ոչ թե 100, այլ  միասին գնալ 1000 քայլ էլ կանի  “Դեպի ապահով Հայաստան”:

 Ուրեմն, մի լռեք. հավատը գործով մտածեք՝ հնարավոր է վերջ տալ  շինծու ընտրություններին եւ չմոռանալով, որ վերեւում Աստված կա` հարյուր քայլով հասնենք դեպի ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ