«Վերից վար կոռումպացված է»
Այսօր ԱԺ-ում Զարուհի Փոստանջյանը, հանդիպելով լրագրողների հետ՝ նշեց, որ եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, հանդիպել է ու զրուցել Վարդգես Գասպարիի հետ: Փոստանջյանը շեշտեց, որ Գասպարին Գևորգ Սաֆարյանի հետ միեևնույն խցում է գտնվում:
«Հայկ Կյուրեղյանի հետ ևս հանդիպել ենք: Նա առանձին խցում է: Վարդգես Գասպարիի քրեական գործը ապօրինի է. դա մտահոգիչ է: Սա ահազանգ է բոլորիս համար. նման հետապնդում յուրաքանչյուր անձի նկատմամբ հնարավոր է իրականացվի: Նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել է միայն նրա համար, որ իբր թե նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատարանի նկատմամբ: Սակայնհար է հիշել, որ դատական համակարգը վերից վար կոռումպացված համակարգ է, և դա նշանակում է, որ ապրում ենք դժոխքում», – ընդգծեց Փոստանջյանը:
Փոստանջյանն անդրադարձավ քննիչի միջնորդությանը՝ Վարդգես Գասպարիին հոգեբուժարան տեղափոխելու վերաբերյալ: «Փաստաբանների միջամտությամբ դա կանխվել է: Նրանք մասնագիտացված քննիչներ են, որ գիտեն՝ ինչպես տանեն այդ քաղաքական հետապնդումները: Այդ քննիչը նաեւ Գեւորգ Սաֆարյանի քննիչն է: Մեր արդարադատության ոլորտում ամեն ինչ արվում է թելադրանքի, այլ ոչ թե իրավական տեսանկյունից», – ընդգծեց պատգամավորը: