21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

«Լավ կլինի՝ մարդն ամեն օր սև խավիար ու կարագ ուտի»

Այսօր Արամ Մանուկյանը հարց ուղղեց ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին՝ փորձելով հստակեցնել՝ արդյո՞ք ՀԷՑ-ի պարտքը կարող է ազդել էլեկտրաէներգիայի սակագնի վրա կամ ինչո՞ւ է Ուկրաինայում, Ղազախստանում, Վրաստանում և այլ երկրներում մի քանի անգամ ավելի էժան է էլեկտրաէներգիան, քան մեր երկրում։
Վարդան Այվազյանը պատասխանեց․ «Ամեն երկիր իր մոտեցումն ունի այս հարցի վերաբերյալ: Երկիր կա, որ ԱԱՀ չի վերցնում: Վրաստանում ամբողջ հիդրոէներգետիկան 62 տոկոս է կազմում, Հայաստանում՝ 20 տոկոսից մի փոքր ավելի: Իսկ ՀԷՑ-ի պարտքը չեմ կարծում, որ կարող է ազդել սակագնի վրա»:
«Էլեկտրաէներգիայի արժեքը երկու անգամ ավելի էժան է այլ երկրներում. Ուզբեկստանում 25 դրամ է, մեզ մոտ 2 անգամ ավելի է», – հակադարձեց Արամ Մանուկյանը:
«Պարո՛ն Մանուկյան, ես նույն սպառողն եմ, ուղղակի իմ օգտագործած էլեկտրաէներգիան քոնից մի քիչ երևի շատ լինի: Գիտե՞ք ինչ, լավ կլինի՝ մարդն ամեն օր սև խավիար ու կարագ ուտի, պարզապես մնում է մի պրոբլեմ, այդ խավիարն ու կարագը տրամադրվի այդ մարդուն: Հիմա ես ու դու գնում ենք պարոն Նազարյանի մոտ, ասենք՝ այդ արժեքի որ մի մասը կարող ենք իջեցնել… Դուք ասում եք Ուզբեկստան, իսկ դա նավթային երկիր է, իսկ Ռուսաստանն իր քաղաքացիներին կարող է վաճառել 50 կամ 60 դոլարով։ Այդպես ասելով չի․․․»,-արձագանքեց Վարդան Այվազյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ