11 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեղադրում է Հեյդար Ալիեւին` սեփական ժողովրդի ցեղասպանության մեջ. Henaran.am-ը զրուցել է ադրբեջանցի քաղաքագետի հետ

“Ադրբեջանցիները մշտապես մեղադրել են հայերին` որպես ոխերիմ թշնամի, սակայն հայտնվել է մեկը, ով մեղադրում է յուրայիններին: Սա, իհարկե, դժվար ընկալելի է նման հասարակության համար”, -այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսովը` մեկնաբանելով Աքրամ Այլիսլիի շուրջ ընթացող զարգացումները:

Քաղաքագետը վստահեցնում է, որ բոլոր սադրանքների հետեւում կանգնած են Բաքվի իշխանությունները: “Հասարակ ժողովուրդը այդքան շատ բան չգիտի վեպի մասին:  Այն հրատարակվել է ռուսերեն լեզվով` այն էլ Մոսկվայում` “Ժողովուրդների բարեկամություն” ամսագրում: Մեզ մոտ չկա տպագիր տարբերակը,  Ադրբեջանում այն հասանելի է միայն ինտերնետի միջոցով:

Եվ ստացվում է այնպես, որ հասարակ քաղաքացին չի կարդացել այդ վեպը, այլ միայն հեռուստատեսությամբ է լսել վեպի մասին: Իսկ քանի որ հեռուսատեսությունն ամբողջովին ծառայում է Ալեւի քարոզչամեքենային, ապա ինչպես վեպի, այնպես էլ գրողի հանդեպ քննադատական մեկնաբանությունները հասնում են ծայրահեղության` գրողին որակելով որպես ազգի դավաճան” ,- ասել է Յունուսովը:

Ըստ նրա` Աքրամ Այլիսլիի շուրջ ստեղծված իրավիճակը չի կարելի բացառապես պայմանավորել հայկական գործոնով: “Ադրբեջանական իշխանությունների զայրույթի հիմանական պատճառն այն է, որ գրողը հանդգնել է ոչ միայն քննադատել, այլեւ մեղադրական փաստեր ներկայացնել Հեյդար Ալիեւին:

“Քարե երազներ” վեպում Այլիսլին բաց տեքստով մեղադրում է Հեյդար Ալիեւին` սեփական ժողովրդի ցեղասպանության մեջ: Սա ոչ մի կերպ չի կարող հանդուրժել Իլհամ Ալիեւի վարաչակարգը, ուստի եւ դիմում են  նման քայլերի”- նշել է ադրբեջանցի քաղաքագետը:  

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ