22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ո՞ւր է կորել Արթուր Բաղդասարյանի ելույթի տեքստը.Ժողովուրդ

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՕԵԿ-ի հենքի վրա ստեղծված «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ, որը տեղի ունեցավ փետրվարի 21-ին, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը պլանավորել Է գրավոր ելույթ ունենալ, սակայն կարևոր պահին թուղթը կորել Է։

Ելույթի տեքստը գտնելու բոլոր փորձերն անցել են ապարդյուն. Հեղինե Բիշարյանն ու Հովհաննես Մարգարյանը չեն կարողացել գտնել այն։

Արդյունքում Արթուր Բաղդասարյանը ստիպված Է եղել բանավոր ելույթ ունենալ, կամ այլ կերպ ասած՝ իմպրովիզացիա անել։

«Ժողովուրդ»–ը տեղի ունեցածի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակ Վահե Մոսինյանից, որը հաստատեց մեր լուրը։ «Պարոն Բաղդասարյանը նախապես ելույթի տեքստ Էր պատրաստել, բայց ինչ-ինչ պայմաններում այդ նախապես պատրաստված տեքստը անհետացել Էր, և պարոն Բաղդասարյանը հանպատրաստից իր ելույթը կառուցեց»,– հայտնեց Մոսինյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ