Որտե՞ղ է ծառայում կրտսեր Լևոն Տեր-Պետրոսյանը.Ժողովուրդ
«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ավագ թոռը՝ Լևոն Դավիթի Տեր-Պետրոսյանը, այս տարի մեկնել է ժամկետային զինվորական ծառայության և իր ծառայությունն անցկացնում է Երևանի զորամասերից մեկում։
Հայաստանի ներկա իրողության համար առաջին նախագահի թոռան բանակում ծառայելու հանգամանքը, մեղմ ասած, անսովոր է։ Ավելին՝ պարզվում է՝ կրտսեր Լևոն Տեր-Պետրոսյանն օրինական իրավունք է ունեցել ազատվելու զինվորական ծառայությունից, սակայն երիտասարդն անձամբ պնդել է, որ ինքը ցանկանում է անպայման ծառայել բանակում և չի օգտվել տարկետում ստանալու իր իրավունքից։
«Ժողովուրդ»–ը փորձեց վերը բերված լուրը ճշտել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից, սակայն մեր փորձերն անցան ապարդյուն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։