25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Հայոց ցեղասպանությունն անցյալ չէ”. թուրք մտավորականի պիեսը բեմադրվեց Բեռլինում

Բեռլինաբնակ թուրք մտավորական Դողան Ականլին այն մտավորականներից է, ով ընդունում և դատապարտում է հայոց ցեղասպանությունը: Ավելին, նա աշխատում է  հայոց ողբերգությունն աշխարհին ներկայացնելու ուղղությամբ:

Հոկտեմբերի 18-ին Բեռլինի “Unterm Dach” թատրոնի դահլիճը լեփ լեցուն էր: Ներկայացմանը հետևում էին և՛ հայեր, և՛ թուրքեր, և՛ թե գերմանացիներ: “Մոր լռությունը” պիեսը պատմում է Գերմանիայում մեծացած թուրք աղջկա ապրումների և այն արձագանքի մասին, երբ նա տեսնում է մոր կրծքերի արանքում դաջված հայկական խաչը: Պիեսում տեղ է գտել նաև Հրանտ Դինքի սպանության պատմությունը:

Ներկայացման ավարտին տեղի ունեցավ երկխոսություն կողմերի մտավորականների միջև, ովքեր միաբերան խոսեցին ցեղասպանության դատապարտման մասին:

“Հայոց ցեղասպանությունն անցյալ չէ, որը շուրջ հարյուր տարի առաջ է տեղի ունեցել, այլ շատ ակտուալ է և մեր ներկայի վրա է ազդում: Պետք է ժողովրդի մտածելակերպը փոխել՝ խոսելով այդ մասին: Ես էլ որպես թատրոնի մարդ նմանատիպ ներկայացումով ուզում եմ իմ ձայնը հասցնել հասարակությանը”, – նշեց պիեսի հեղինակ Դողան Ականլին:

Երեկոն Կոմիտասի և Սայաթ Նովայի երգերով եզրափակեց բեռլինաբնակ երգիչ, երգահան Մասիս Առաքելյանը, որի պրոֆեսիոնալ կատարումները կրկին ըմբոշխնելու համար դահլիճը ծափահարություններով մի քանի անգամ հետ կանչեց:  

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ