21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սեւ ամպեր են կուտակվում. Ժողովուրդ

Թերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունն արդեն մոտ մեկ շաբաթ է` ստուգումներ է անցկացնում ՀՀ պաշտպանության նախարարությունում: Վերահսկողականի մասնագետների ուշադրությունը առավելապես կենտրոնացված է պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացի վրա: Տվյալ դեպքում խոսքը ոչ թե ռազմամթերքի, այլ ՀՀ զինված ուժերի կարիքների համար ոչ ռազմական ապրանքների գնման գործընթացի մասին է:

Հիշեցնենք, որ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը նախօրեին հրապարակեց Հայաստանի պաշտպանության համակարգի 2015թ. հակակոռուպցիոն համաթիվը, որում հստակ արձանագրված է. Պաշտպանության նախարարությունը, ինչպես նաեւ անձնակազմի առանձին անդամներ, հանդիսանում են մի շարք առեւտրային կազմակերպությունների կամ դրանց բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթների սեփականատեր, որոնց գործունեությունը եւ ֆինանսական հաշվետվությունները թափանցիկ չեն:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ