«Մամայիս արեւ, քո արեւ` չեմ ուզում». Հրապարակ
Եթե սահմանադրական հանրաքվեից հետո ՀՀԿ ֆրակցիայի օդիոզ խավը դեռ որոշ հույսեր փայփայում էր, որ հնարավոր է հաջորդ ԱԺ-ում ոտատեղ ունենա, ապա Սերժ Սարգսյանի ելույթից հետո «բրոունյան շարժման» մեջ է հայտնվել եւ կդառնաք պատգամավոր հարցին օդիոզ պատասխաններ է տալիս: Ի պատասխան այդ հարցին` Նովոն ահավոր մեծ չարությամբ ոտից գլուխ չափեց մեզ, լուռ մտավ ԱԺ դահլիճ:
Յուր անճար սրտին հանց մխիթարանք Մխիթարյան Արմենն ասաց. «Մամայիս արեւ, քո արեւ` չեմ ուզում»: Ապա իր չուզելը պատճառաբանեց նրանով, որ առաջներում ինքը գոնե մի բան անում էր Աֆղանստանում կռված տղերքի համար, հիմա ոչ օգնող կա, ոչ բան: Համ էլ թող ջահելները գան,-վերագտավ պատասխանը: