07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Իվանիշվիլին կհանդիպի Էրդողանի եւ Գյուլի հետ

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր` փետրվարի 14-ին, մեկնեց Թուրքիա, հաղորդում է “Trend” գործակալությունը:

Վրացական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին,  ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, պաշտպանության նախարար  Իրակլի Ալասանիան, էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Կախի Կալաձեն, Գործընկերության հիմնադրամի ղեկավար Իրակլի Կովզանաձեն, ինչպես նաեւ մշակույթի եւ ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչները: 

Մեկօրյա այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի եւ խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի հետ: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ