18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վերահսկողական տեսչությունը կվերածվի վերահսկողության տեսչական մարմնի. Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված նախագիծ, որը վերաբերվում է կառավարության` 2015 թվականի հունվարի 30-ի «Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ սահմանելու մասին» որոշմանը:

Որոշման ընդունումը պայմանավորված է կառավարության` էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմին ստեղծելու, շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կանոնադրությունը, կառուցվածքը, ամրակցվող գույքի ցանկը հաստատելու և կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 524-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1063-Ն որոշման ընդունմամբ:

Վերոգրյալ որոշմամբ լուծարվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեսչությունը և ստեղծվել է շուկայի վերահսկողության տեսչական մարմին: Ուստի անհրաժեշտություն է առաջացել կառավարության որոշման մասին իրազեկել ԵԱՏՀ-ին:

Ներկայումս ընդունվել է որոշում,  համաձայն որի` գործում է շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունը իրականացնելու համար անհրաժեշտ է փոփոխություն կատարել որոշման մեջ: ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահպանման նկատմամբ շուկայի վերահսկողությունն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչությունը և այլ պետական մարմինների տեսչություններ, որոնց վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկատվությունը տրամադրում է Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովին:

Որոշման ընդունման արդյունքում կապահովվի Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից վերահսկողական գործառույթի իրականացումը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ