16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Դիարբեքիրում բախումների պատճառով լրջորեն տուժել են հայկական եկեղեցիները /ֆոտո/

Դիարբեքիրի Սուր շրջանն արդեն 78 օր շարունակվող պարետային ժամի և զինված բախումների պատճառով մեծապես տուժել է: Թուրքական «Dicli» լրատվական գործակալության տեղեկության համաձայն՝ մասամբ վնասվել է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը, գրում է Ermenihaber.am-ը:

Սոցկայքերում տարածված լուսանկարների և լուրերի համաձայն՝ այս շրջանում բախումներից ավերված այլ պատմական կառույցների թվում հայտնվել է նաև Սուրբ Կիրակոսը, որի պատերը քանդել են՝  ներս մտնել կարողանալու համար:

Եկեղեցու հիմնադրամի գործադիր խորհրդի անդամ Գաֆուր Թուրքայը նշում է, որ Սուրում, որտեղ նախկինում միախառմվում էին մուսուլմանական ազանի (աղոքի հրավիրող կանչ) և հայկական եկեղեցու զանգերի ձայները, հիմա արդեն ոչ ազան է հնչում, ոչ էլ զանգեր:

Գաֆուր Թուրքայը հայտնել է, որ մամուլում եկեղեցու ավեված լուսանկարների հրապարակումից հետո ինչպես Թուրքիայի այլ քաղաքներում, այնպես էլ Եվրոպայում և Ամերիկայում բնակվող հայերն անվերջ զանգահարում են իրենց, փորձում եկեղեցու մասին որևէ հստակ տեղեկություն ստանալ:

Թուրքայը նշել է նաև, որ Սուրում գետնին է հավասարեցվել մեկ այլ պատմական կառույց՝ «Kurşunlu Cami» անվամբ հայտնի մզկիթը:

Սուրբ Կիրակոս եկեղեցու կրած կորուստների մասին որևէ պաշտոնական լուր ստանալ իրենց չի հաջողվել, քանի որ Սուրն արգելված գոտի է և նույնիսկ պետական ծառայողները որևէ տեղեկություն չեն հաղորդում:

Իսկ Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Էդվարդ Դանզիկյանը, պատասխանելով հայաստանյան լրատվամիջոցների հարցերին, նշել է, որ մամուլում տարածված կիսավեր եկեղեցու լուսանկարները ոչ թե առաքելական Սուրբ Կիրակոս եկեղեցին են պատկերում, այլ արված են Դիարբեքիրի Սբ Սարգիս հայկական կաթոլիկ եկեղեցում:

Հիշեցնենք, որ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին 97-ամյա անգործությունից հետո վերականգնվել և մեծ շուքով վերաբացվել է 2012թ. նոյեմբերի 4-ին՝ վերամիավորելով Դիարբեքիրի և շրջակա բնակավայրերի բոլոր հայտնի և անգամ ծպտյալ հայերին: Տեղի հայ համայնքի համար եկեղեցին դարձել էր արմատներին վերադառնալու, քրիստոնեական  կրոնական ավանդույթները չմոռանալու և պարզապես հայ համայնքի միջև եղած կապերն էլ ավելի ամրապնդելու միջոց:

Ինչպես նշում է եկեղեցու հիմնադրամի գործադիր խորհրդի անդամը՝ եթե եկեղեցին կրկին անգործության մատնվի, դա մեծ հարված կլինի տեղի հայ համայնքի համար և խորը հիասթաթության ու վշտի պատճառ կդառնա:


Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ