16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ռուսաստանը պատերազմական հանցագործություններ է գործում Սիրիայում. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով ռուսական զինուժի գործողությունները Սիրիայի Ազեզ շրջանում: Թուրքիայի ԱԳՆ-ն դրանք որակել է որպես պատերազմական հանցագործություն, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` հայտարարության մեջ ասվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական օդուժն Ազազում իբր ռմբակոծել է 2 դպրոց և 2 հիվանդանոց, ինչի հետևանքով ավելի քան 30 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնց մեծ մասը՝ կանայք ու երեխաներ: Իսկ վիրավորների թիվն անցնում է 100-ից:

«Մենք խստորեն դատապարտում ենք խղճի ու մարդկության դեմ ուղղված հարձակումները, որոնք միջազգային իրավունքի տեսանկյունից ոչ այլ ինչ են, քան պատերազմական հանցագործություններ: Եթե Ռուսաստանի Դաշնությունը շարունակի իր գործողությունները, ապա անխուսափելիորեն ավելի լուրջ հետևանքներ կլինեն»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Սիրիայում կրակը դադարեցնելու մասին մյունխենյան պայմանավորվածությունից հետո ռուսական օդուժի ավիահարվածներն ավելի են հաճախակիացել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ