24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փորձի փոխանակում

Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պատվիրակությունը: Այցը կազմակերպվել է 2015թ. օգոստոսին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ղեկավարած պատվիրակության` ԼՂՀ կատարած աշխատանքային այցի ժամանակ Արցախի ղեկավարության հետ ձեռք բերած  պայմանավորվածությունների շրջանակներում:

Այցի առաջին օրը պատվիրակությանն ընդունել է ՀՀ բնապահպանության նախարարը: Ողջունելով պատվիրակության անդամներին` նախարար Արամայիս Գրիգորյանը նկատել է, որ նման այցերն ավելի կխթանեն երկու գերատեսչությունների համագործակցությունը և կբարձրացնեն բնապահպանության ոլորտում տարվող աշխատանքների արդյունավետությունը: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև այցի օրակարգին և աշխատակարգին վերաբերող հարցեր:

Այնուհետև ԼՂՀ պատվիրակության անդամներն առանձին խմբերով աշխատանքային քննարկումներ են ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների հետ:

ԼՂՀ Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պատասխանատուներին հետաքրքրել են ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանման, վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման, կենդանական և բուսական ռեսուրսների պահպանման և օգտագործման, բնապահպանական փորձաքննության, էկոկրթության ոլորտներում ՀՀ բնապահպանության նախարարության ունեցած փորձը:

ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետներն Արցախի իրենց գործընկերներին են փոխանցել կուտակած մասնագիտական փորձը, ինչպես նաև պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագայում էլ համագործակցել կոնկրետ գործնական հարցերի շուրջ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ