10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ստամբուլում տարեց հայի սպանության մեղավորները հայեր ու վրացինե՞ր են

Ստամբուլի  Շիշլի թաղամասում տարեց հայի սպանության գործով ձերբակալվածներ կան:

Ermenihaber.am-ը, հղում անելով թուրքական «Haberler» լրատվական կայքին, գրել է, որ 85-ամյա Հակոբ Դեմիրջիի սպանության մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքով Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ձերբակալվել է 8 հոգի: Ըստ աղբյուրի` ձերբակալվածները Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիներ են:

Նշենք որ, օրեր առաջ անձը չպարզված 3 մարդ ներխուժել են 85-ամյա Հակոբ Դեմիրջիի` Շիշլի թաղամասի Հարբիյե Ջումհուրիյեթ պողոտայում գտնվող բնակարան: Հանցագործները կապկպել են նրան և կնոջը՝  79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիին, ապա` վերցրել տանը եղած թանկարժեք իրերը և հեռացել:

Ոստիկանությանը և փրկարարներին հաջողվել է ժամանակին փրկել կնոջ կյանքը՝ տեղափոխելով նրան հիվանդանոց: Սակայն տարեց տղամարդուն փրկել չի հաջողվել, նա  խեղդամահ է եղել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ