17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այս պահին օմբուդսմենի գրանցված թեկնածուները երկուսն են

Ինչպես արդեն հայտնել ենք, փետրվարի 12-ին տեղի կունենա ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ կորոշվի, թե առաջադրված թեկնածուներից ում պետք է ներկայացնեն ԱԺ լիագումար նիստին: Քվեարկության կարգը, բնականաբար, տարբերվելու է մյուսներից։ Լրատվամիջոցներում շրջանառվում է օմբուդսմենի թեկնածուի  մի քանի անուն։ Իսկ  քանի՞  գրանցված ՄԻՊ թեկնածու կա այս պահին։ Հարցի շուրջ Henaran.am-ը զրուցել է ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի և հանձնաժողովի անդամ, դաշնակցական Արծվիկ Մինասյանի հետ։

«Այս պահի դրությամբ՝ ունենք երկու գրանցված թեկնածու՝ Զարուհի Փոստանջյանը և Արման Թաթոյանը։ Բայց պետք է նշեմ, որ վաղը՝ մինչև ժամը 18․00-ն թեկնածուները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ օմբուդսմենի պաշտոնում առաջադրվելու համար։ Յուրաքանչյուր թեկնածուի համար լինելու է առանձին քվեարկություն, այսինքն՝ պատգամավորները կարող են տվյալ թեկնածուին կողմ քվեարկել, դեմ կամ ձեռնպահ», -մեզ հետ զրույցի ընթացքում նշեց Հովհաննես Սահակյանը։ Հովհաննես Սահակյանը նշեց, որ ինքը, բնականաբար, քվեարկելու է այն թեկնածուի օգտին, ում առաջադրել է /Արման Թաթոյանի-հեղ./:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ հստակ չգիտի, թե այս պահի դրությամբ՝ քանի գրանցված ՄԻՊ թեկնածու կա։

«Վաղը հստակ պարզ կլինի, թե քանի թեկնածու կունենաք։ Սահմանված կարգով ՄԻՊ-ի թեկնածուները նախ պիտի ներկայացնեն իրենց ծրագրերը՝ ՄԻՊ ինստիտուտի և սահմանադրական կարգավորումների համապատասխան՝ ՄԻՊ-ի նոր լիազորությունների մասին։

Հիշեցնեմ, որ լիագումար նիստին ներկայացվում են այն թեկնածուների անունները, ովքեր հավաքել են  հանձնաժողովի անդամների կողմ  ձայների կեսից ավելին։ Իսկ թեկնածուներից յուրաքանչյուրի համար, ինչպես հայտնի է,  անցկացվում է առանձին քվեարկություն», – պարզաբանեց Արծվիկ Մինասյանը։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ