26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Առաջարկել են չեղարկել 1921-ի ռուս-թուրքական պայմանագիրը

ՌԴ Պետդումայի՝ Կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինն եւ Սերգեյ Օբուխովը նամակ են հեղել ՌԴ նախագահին եւ ԱԳ նախարարին:

Ինչպես փոխանցում է Artsakhpress.am հղում տալով «Իզվեստիա» թերթին նամակով նրանք առաջարկել են չեղարկել Մոսկվայի 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը։

Նամակում նման քայլը պատգամավորները հիմնավորել են Թուրքիայի ագրեսիվ պահվածքը։

Ռուսաստանյան ԶԼՄ-ների տրամադրության տակ հայտնված նամակում հիմնավորումների շարքում նշված է նաև, որ «Վրաստանը և Հայաստանը չեն ճանաչում պայմանագրի պայմանները՝ դա անարդարացի համարելով»:

Նշվում է, որ այս նախաձեռնությունը սատարում են նաև «Արդար Ռուսաստան» կուսակցությունում:

«Իզվեստիա»-ն նաեւ հիշեցնում է, որ Հայաստանը չի ընդունում Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը, որով բոլշևիկյան Ռուսաստանը Թուրքիային հանձնեց Կարսի նահանգը, Սուրմալուն՝ Արարատ լեռով հանդերձ:

Հիշեցվում է, որ 2005-ին Վրաստանը չեղարկել է Կարսի պայմանագիրը: Իսկ մինչ այդ նման փորձեր արել է նաև խորհրդային իշխանությունը, սակայն Ստալինի մահվանից հետո փորձերը դադարեցվել են։

Treaty_of_Moscow_1921

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ