Երկարաժամկետ ընտրական աջակցություն
Եվրոպայի խորհուրդի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում սկսում է նոր ծրագիր, որով նախատեսվում է ընտրական գործընթացները մեր երկրում դարձնել թափանցիկ, արդյունավետ ու անցկացնել այն համերաշխ մթնոլորտում:
«Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագիրը իրականացվում է Արևելյան գործընկեր երկրներում՝ 2015- 2017 թվականների ընթացքում: Ծրագրի տևողությունը 18 ամիս է:
Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նաստալյա Վուտոնան իր խոսքում նկատել է, որ հաջորդ տարի ՀՀ-ում ՏԻՄ ընտրություններ են սպասվում եւ նախատեսվող փոփոխությունները թերեւս նկատելի կլինեն:
Լևոն Զուրաբյանը (ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար) ներկայացնելով որոշ նախադեպային իրավիճակներ հայտնել է, որ միանգամայն անհիմն են արդար ու թափանցիկ ընտրությունների մասին ներկայացվող եվրոպացիների այսպիսի պատկերացումները:
Սակայն Աժ պատգամավորի առաջարկին ի պատասխան՝ Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար պատասխանել է, որ անշուշտ Վենետիկի հանձնաժողովը պետք է նախ հավանություն տա այդ փոփոխություններին: