04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ուրֆայում ջնջում են ցեղասպանության հետքերը

Ներկայիս Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքում գտնվող «Դելիլլեր հանը» (Deliller Hanı, թարգմ.` Ապացույցների տուն) կոչված ավելի ուշ «Միլլեթ հանը» (Millet Hanı, թարգմ.`Ժողովրդական տուն) անունով անվանափոխված որբանոցը ցանկանում են առևտրի կենտրոն դարձնել, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Evrensel» թերթի կայքի հաղորդմամբ` «Դելիլլեր հանը» ցեղասպանության ընթացքում կարճ ժամանակով որպես համակենտրոնացման ճամբար է ծառայել, ապա դարձել է որբանոց: Ուրֆայի այս որբանոցում են ապաստանել բազմաթիվ հայերի երեխաներ, որոնց համար բռնագաղթի ճանապարհին վերջին «կանգառ» է դարձել Ուրֆան:

Շինությունը նախ հանձնվել է զբոսաշրջության նախարարությանը, այնուհետև մշակութային թանգարան հիմնելու նպատակով այն դրվել է նահանգային հատուկ կառավարման վարչությանը տրամադրության տակ: Թանգարանը, սակայն, չի հիմնվել: 2006-ին թուրքական մեծ հոլդինգներից մեկը շինությունը 5 աստղանի հյուրանոցի վերածելու ծրագիր է ներկայացրել, ինչը նույնպես չի հասցվել ավարտին: Այժմ էլ կառավարությունը ցանկանում է նախկին որբանոցը վերածել առևտրի կենտրոնի:

Աղբյուրը հիշեցնում է նաև, որ 1950-ականներին Ուրֆայի բնակչության ավելի քան 50 տոկոսը քրիստոնյա է եղել, սակայն հանրապետական Թուրքիայի կիրառած քաղաքականության հետևանքով այստեղից վերացվել են նույնիսկ քրիստոնյաների հետքերը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ