24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պայքար ապօրինի ձկնորսության դեմ

ՀՀ բնապահպանության նախարարի 04.11.2015թ. թիվ 320-Ա հրամանով սահմանված Սեւանա լճում եւ այնտեղ թափվող գետերում ձկան եւ խեցգետնի որսի ժամանակավորապես դադարեցման ժամանակահատվածում /20.11- 25.12.15թ. և 06.01-20.01.16թ./ իրականացված միջոցառումների արդյունքում «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայտնաբերել էր ապօրինի որսի 439 ձկնորսական ցանց, 345 խեցգետնաորսիչ եւ 3 հատ լողամիջոց:

Ինչպես  Hnearan.am կայքին հայտնեցին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից  ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հրամանով ձեւավորված աշխատանքային խումբը հաշվառել եւ սահմանված կարգով ոչնչացրել է որսի վերոհիշյալ միջոցները:

Որսի արգելքի ժամանակահատվածում, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Բնապահպանական պետական տեսչության եւ «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում առգրավվել է 1 տոննա 617.0 կգ «Սիգ» տեսակի ձուկ /որից մոտ 300 կգ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից/, ինչը սահմանված կարգով հանձնվել է մանկատներին, ծերանոցներին եւ տուն-ինտերնատներին:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, անդրադառնալով ուժեղացված ռեժիմով իրականացված միջոցառումների արդյունքներին, նշել է, որ ապօրինի որսի կանխարգելմանը եւ բացառմանն ուղղված աշխատանքները շարունակվում են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ