04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Դարձել ենք մուսուլման-քրիստոնյա հարց լուծո՞ղ. Բագրատյանը զայրացավ

«ԵԽԽՎ-ում, մենք պարտվել ենք: Ադրբեջանցիները  եկել էին, որ երկու  գոլ խփեին մեզ: Մենք մի գոլը չենք թույլ տվել խփել: 2:0 պետք է պարտվեինք, 1:0 ենք պարտվել: Ուրիշ մոմենտ չկա»,- այսօր ԱԺ-ում իր ելույթը այս հարցադրմամբ սկսեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր  Հրանտ Բագրատյանը:

Բագրատյանը անդրադարձավ երեկ ազգային ժողովում  հնչած այն մտքերին, որոնք վերաբերում էին մուսուլմաններին:

«Մենք հիմա դարձել ենք մուսուլման-քրիստոնյա հարց լուծո՞ղ: Դա մե՞ր խնդիրն է: Մենք մի հարց ունենք էս աշխարհում՝ Ղարաբաղի հարցը: Ցանկացած այլ հարցը բարձրացնելիս մենք պարտության ենք մատնելու Ղարաբաղի հարցը: Մենք գործ չունենք: Եվրոպայում որ իսլամաֆոբիա կա, մենք չպիտի դրանով ուրախանանք»,-շեշտեց պատգամավորը:

Հրանտ Բագրատյանի խոսքով՝ ԱԺ  դահլիճում 3 հոգի չկա, որ գիտի Սարսանգի պրոբլեմը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ