28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իրանից արտահանվող բնական գազը չի զեղչվի Թուրքիայի համար

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) Ազգային գազային ընկերությունը (NIGC)  հայտարարություն  է արել, որ  Թուրքիա արտահանվող իրանական գազը 10-15 տոկոսով  չի զեղչվի, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական  «haberler» լրատվական կայքը, հղում անելով ընկերության հայտարարությանը, նշում է, որ Իրանի և Թուրքիայի միջև իրանական գազի շուրջ տեղի ունեցող դատական գործընթացները դեռևս շարունակվում են և վճռաբեկ դատարանը վերջնական որոշում չի կայացրել:

«Այս պահին բնական գազի սակագները պահպանվելու են: Մեր կողմից արտահանվող գազի գները ողջամիտ են»,- հավելվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի ազգային գազային ընկերության գլխավոր տնօրեն և նավթային արդյունաբերության փոխնախարար Համիդ Ռըզա Իրաքին նշել էր, որ  Անկարայի բողոքի հիման վրա Միջազգային արբիտրաժային դատարանում քննվող  Իրանի և Թուրքիայի միջև գազային անհամաձայնության շուրջ դատական գործի 2-րդ փուլում իրանական կողմը պարտվել էր: Փոխնախարարը նշել էր, որ տուգանքի գումարի չափը դեռևս հստակեցված չէ, և դրա շուրջ բանակցություններն Անկարայի հետ շարունակվում են: Նա նշել էր, որ հնարավոր է, որ թուրքական կողմին վճարվի 1 միլիարդ դոլար տուգանք:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ