01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Արփինե Հովհաննիսյանի համար. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների ընթացքում խիստ լարվել են Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները. Սարգսյանը պնդում է, որ արդարադատության նախարարի պորտֆելը հանձնվի Արծվիկ Աինասյանին։

Ըստ նույն աղբյուրների, սակայն, վարչապետը հա­մառում է հակադարձելով` Արվփնե Հովհաննիսյանին խորհրդարանից հանեցինք, նշանակեցինք արդա­րադատության նախարար, որ հիմա հեռացնե՞նք։  Աբրահամյանն ամեն ինչ անում է, որ դաշնակցական Արծվիկ Աինասյանը կառավարությունում չհայտնվի եւ առաջարկում է վերջինիս մարզպետ նշանակել(

Արծվիկ Մինասյանը թերթի հետ զրույցում ասել է. «Ես ինձ չեմ տեսնում որեւէ մարզպետի պաշտոնում»: Ու որպես միջանկյալ տարբերակ, հիմա քննարկվում է Մինասյանին էկոնոմիկայի նախարար նշանակելու հարցը։ ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունների քննարկման առարկա մյուս պորտֆելը, հիշեցնենք, տարածքային կառավարման նախարարությունն է, որը պիտի անջատվի արտակարգ իրավիճակներից։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ