06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռուստամյանը չի կրկնվում

«Ես իմ ասածները երկրորդ անգամ չեմ կրկնում, ես ինչ ասել եմ, բնականաբար, հաստատում եմ իմ ասածները»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով  իր երեկվա այն հայտարարությունը, որ ՀՀԿ-ն հեղինակազրկված է:

Դիտարկմանը, թե ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ կվերայանեյեն իրենց մոտեցումները ձեր այս հայտարարությունից հետո՝  Ռուստամյանն արձագանքեց. «Վահրամ Բաղդասրյանի ասածները իրեն հասցեագրեք, ես որևէ բան չունեմ կրկնելու, ես ինչ ասել եմ, ասել եմ ամբողջական, լիարժեք, համապատասխան իրավիճակին, ու կրկնելու խնդիր չունեմ»:

Երեկվա հայտարարությունից հետո արդյոք չի վտանգվի ՀՀԿ- ՀՅԴ համագործակցությունը հարցին՝ ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ես մտահոգություն ունեմ, որ չվտանգվի մեր երկրի առաջընթաց զարգացումը, այլ մտահոգություն ինձ համար գոյություն չունի: Մենք երբեք ինքնանպատակ համագործակցության մեջ չենք մտել ու չենք մտնի»:

. «Եթե կա լուրջ դժգոհություն, իսկ դա առկա է, ես համարում եմ՝ անգամ հանրքավեի այն «ոչ»-ի քանակը, որ ամրագրվեց, խոսում է դժգոհության մասին, ու այդ դժգոհությւունը չի կարող չնշանակել, որ կան չլուծված հարցրեր: Բնականաբար, չի կակրող մեծ հեղինակություն ունենա իշխանությունը, եթե չի լուծել այն խնդիրները որոնք հիմա առաջացել են: Բայց այդ հեղինակության պակասը նաև մեր խնդիրն է, մենք չենք դիտում սա միայն իշխող ուժի կամ իշխանությունների խնդիր: Տարբեր բառախաղերի մեջ մտնելով՝ արդեն փորձում են շեղել մեր իրական նպատակներից: Մենք պարտավոր ենք այն ճգնաժամը, որ կա Հայաստանում, վերացնենք: Դրա համար մենք պատրաստ ենք մտնել անկախ նրանցից՝ ով ինչ կխոսի: Իշխանության մեջ լնելն այսօր հեղինակությանը հարված է»,-եզրափակեց Արմեն Ռուստամյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ