26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Դեսպանը պետք է իմանա դիվանագիտական կանոնները. Էդվարդ Նալբանդյանն իր օրինակը բերեց

Քիչ առաջ խորհրդարանում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կառավարությունից պահանջեց նշել, թե մինչեւ երբ, քանի դեսպանների մենք պետք է այսպես արձագանքենք, ինչ է պետք անել, որ դեսպաններն այլ ձեւով ներկայացնեն Հայաստանը` նկատի ունենալով ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի վերջին հարցազրույցում նշված մտքերը:

‘’Պարոն Մինասյան, ես էլ եմ եղել դեսպան, մոտ տասնհինգ տարի եւ գիտեմ, որ այլ երկրներում շատ քիչ դեսպաններ  իրենց թույլ կտան անցնել դիվանագիտական էթիկան եւ կոռեկտությունը’’,-ի պատասխան արձագանքեց ՀՀ ԱԳ  նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարը նշեց, որ ՀՀ փոխարտգործնախարար  Շավարշ Քոչարյանի այսօրվա արձագանքը դեսպանի արտահայտած տեսակետին,  բնականաբար, արտահայտել է նաեւ ՀՀ ԱԳ նախարարի եւ նախարարության կարծիքը:

’’Դա կոռեկտ չէ որեւէ դեսպանի համար, դեսպանը պետք է իմանա դիվանագիտական կանոնները, այն ինչի մասին պետք է արտահայտվի’’,-շարունակեց արտգործնախարարը: Արծվիկ Մինասյանը ռեպլիկ արեց, թե Էդվարդ Նալբանդյանը եղել է Ֆրանսիայի դեսպան եւ Ֆրանսիայից էլ է կախված, որ իրեն թույլ չի տվել նման կերպ արձագանքել:

Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն առաջիկայում պատրաստվում է հանդիպել դեսպանների հետ եւ  կարեւոր է իմանալ, թե ինչ է նախաձեռնում ԱՀՆ-ն, որպեսզի ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները ավելի դրական ներկայացնեն մեր երկիրը եւ չինովնիկներին:

‘’Արդյո՞ք Դուք կարող եք ասել, որ ՀՀ չինովնիկները ընդհանրապես պետական մտածողություն չունեն: Ես չեմ կարծում,  որ որեւէ դեսպան իրեն թույլ կտար նման ձեւակերպումներ’’,-Արծվիկ Մինասյանին արձագանքեց Էդվարդ Նալբանդյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ