08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հենց հիմա կարող եմ 10 հոգու հրամանագրել.Գալուստ Սահակյանը վտանգ չի տեսնում

ԱԺ-ում այսօր  քննարկվում է ԱԺ-ի 2012-ի մայիսի 31-ի որոշման մեջ լրացում անելու եւ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար ՄԻՊ թեկնածու առաջադրելու կարգի մասին հարցը:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ներկայացրեց նախագիծը, որով նախատեսվում է նոր Սահմանադրության համաձայն իրավասու հանձնաժողով սահմանել, որը պետք է ներկայացնի օմբուդսմենին: Ընդ որում, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ պետք է իրավունք ունենա ներկայացնել մեկական թեկնածուի:
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ներկայացրեց նախագիծը, որով նախատեսվում է նոր Սահմանադրության համաձայն իրավասու հանձնաժողով սահմանել, որը պետք է ներկայացնի օմբուդսմենին:

Ընդ որում, հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ պետք է իրավունք ունենա ներկայացնել մեկական թեկնածուի:

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը դժգոհեց, որ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայի հարցն» էլ տվել են ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովին, այնպիսի տպավորություն է, որ իրավասու հանձնաժողովից ուզում են հարցերը տանել ուրիշ տեղ. «Իսկ եթե էդ հանձնաժողովի նախագահը լիներ ՀՀԿ-ական, կարո՞ղ է թողնեիք, որ այս հարցը այնտեղ մնար: Մարդու իրավունքների երկու հարց տանում եք ուրիշ տեղ: Միտում կա՞ սրա տակ»:

Գալուստ Սահակյանն արձագանքեց, որ որեւէ միտում չկա, պարզապես ԱԺ կանոնակարգ օրենքով այդ հարցերը տրված են Պետաիրավական հանձնաժողովին.

«Հենց հիմա կարող եմ 10 հոգու հրամանագրել, գնան Մարդու իրավունքների հանձնաժողով: Ուզում եմ ասեմ՝ վտանգներ չկան, պարզապես Պետաիրավականը պետք է անի»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ