ԻՊ-ի ահաբեկիչները բախվել են թուրք սահմանապահների հետ, կան զոհեր
![](https://henaran.am/wp-content/uploads/2016/01/sinira_yaklasan_arac_imha_edildi_5_isidli_olduruldu_i1qhz4hhrus4_mxgolu2fa_1.jpg)
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալները Սիրիայի սահմանամերձ շրջաններից կրակ են թուրք սահմանապահների ուղղությամբ:
Ըստ թուրքական «haberler» լրատվակայքի` ահաբեկիչները կրակ են բացել ականազերծման աշխատանքներ կատարող թուրք սակրավորների ուղղությամբ: ԻՊ-ի գրոհայիններ կրակ են բացել պիկապ տիպի ավտոմեքենայից, որով փորձել են մոտենալ թուրք-սիրիական սահմանին, գրում է Ermenihaber.am-ը:
Ի պատասխան թուրքական կողմը դիմել է կրակային գործողությունների՝ գործի դնելով տանկեր: Արդյունքում սպանվել է 5 գրոհային: Թուրքական աղբյուրը նշում է, որ բախման արդյունքում թուրքական կողմը կորուստներ չի կրել: