Դիզվառելիքը գյուղացուն կտրամադրվի 280 դրամով. նախարար
Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հաստատեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ներկայացրած հողօգտագործողներին 2016 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը:
Նախարարը նշեց, որ մրցույթ է իրականացվել, որում հաղթել է «Ֆլեշ» ընկերությունը, որը մեկ լիտրի համար սահմանել է 350 դրամ: «Կառավարությունը կսուբսիդավորի 70 դրամը»,-ասաց Սերգո Կարապետյանը և նշեց, որ դիզվառելիքը գյուղացուն կտրամադրվի 280 դրամով: