23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանի նոր գրոհը Հայաստանի դեմ. Հայկական Ժամանակ

«ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու համար նախօրեին Ստրասբուրգում ընդունված հակահայ բանաձևում մեծ տեղ Է թողնված, որն ադրբեջանական պատվիրակությունն առաջիկայում թերևս մեծ ջանասիրությամբ կօգտագործի։

Դատելով բանաձևի տապալման առնչությամբ Ադրբեջանի ԶԼՄ-ների հիստերիկ արձագանքից, պաշտոնական Բաքուն նոր գրոհ Է կազմակերպելու Հայաստանի դեմ։ Նման մտավախություն ունեն մեր պատվիրակության անդամները։ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ բանաձևի 8-րդ կետում խստորեն դատապարտելով ՀՀ պատվիրակության և ՀՀ իշխանությունների կողմից համագործակցության բացակայությունը զեկույցի պատրաստման գործում, Վեհաժողովը համարում Է, որ նման պահվածքը անհամատեղելի Է Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ հանդիսացող երկրի պարտավորությունների և հանձնառությունների հետ։ «Վեհածողովը կդիտարկի, թե ինչ միջոցներ Է պետք ձեռնարկել այս և նման այլ դեպքերում, որոնք կարող են ծագել խորհրդարանականների պաշտոնավարման ժամկետներում»,– գրված Է բանաձևում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ