Էլեկտրաէներգիայի սակագինը կնվազեցվի՞. Հայկական ժամանակ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այս տարվա օգոստոսին նախատեսում Է իրականացնել Էլեկտրաէներգիայի սակագնի «համակարգային վերանայում»։ Դրա արդյունքում սակագինը կբարձրանա, կմնա նույնը, թե կնվազի՝ անհայտ է:
Վերջին մի քանի ամիսներին գործող սակագնով աշխատելու պայմաններում ՀԷՑ-ում ձևավորվել է շուրջ 2.8 միլիարդ դրամ լրացուցիչ գումար։ Այս մասին նշված է մեր թերթի հրապարակումներից մեկին հանձնաժողովի ուղարկած պարզաբանման մեջ։ Դրանում նշված է նաև, որ այդ 2.8 միլիարդ դրամը, «համաձայն մեթոդիկայի, հաշվարկային տարվա արդյունքների ամփոփումից հետո ենթակա է վերադարձման սպառողներին»։– Այլ կերպ ասած, սակագինը պետք է նվազեցվի։ Դե ուրեմն սպասենք մինչև օգոստոս ու տեսնենք, թե համաձայն մեթոդիկայի մեզ որքան գումար են վերադարձնելու:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։