10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ի՞նչ վիճակում են ցմահ դատապարտյալները

«Սպասում ենք ԱԺ առաջիկա նիստին: Հույս ունենք, որ ցմահ դատապարտյալների պահանջները կբավարարվեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ցմահ դատապարտյալ Վաղարշակ Դավթյանի մայրը՝ Մարինե Բադալյանը:

«Մենք հանդիպեցինք ու մեր դիմումը փոխանցեցինք ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանին: Վերջինս խոստացել է այն ներկայացնել առաջիկա նիստին:Նախագահին ուղղված մեր նամակն էլ ընթացքի մեջ է ու առայժմ մենք սպասում ենք»,-ասաց Մարինե Բադալյանը:

Ցմահ դատապարտյալի մայրը հույս հայտնեց, որ նախագահը նույնպես կանդրադառնա ցմահների խնդրանքին.«Եթե մեզ չընդառաջեն էլի պատրաստ կլինենք ծայրահեղ քայլերի: Տղաս 18 տարեկանում է ազատազրկվել: Հասկանում եք, թե դա ինչ է մոր համար: Ամբողջ ընտանիքով ցմահ դատապարտյալ ենք»,-եզրափակեց Բադալյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ