19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Բանակում «խոզի գրիպի» տարածումը կանխելու համար քայլեր են ձեռնարկում. Ժողովուրդ

Թերթի տեղեկություններով՝ H1N1-ի՝ «խոզի գրիպի» շուրջ ստեղծված իրավիճակը խիստ անհանգստացրել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, և բոլոր զորամասերի հրամանատարներին հրահանգվել Է այս օրերին զերծ մնալ զինվորներին կարճատև արձակուրդ տրամադրելուց՝ վարակը զորամասեր տեղափոխելուց խուսափելու համար։

Թերթի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով տեղեկությունը, ասաց. «Զորամասերից պլանային արձակուրդները չեն դադարել, սակայն ձմեռային եղանակներին միշտ Էլ ՊՆ-ը հատուկ միջոցառումներ Է իրականացնում տարբեր տեսակի հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ։ Այս պահին էլ զինված ուժերում որևէ տեսակի վարակի ու անհանգստացնող հիվանդությունների ցուցանիշներ չկան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ