18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երզնկայի Սբ. Աստվածածին եկեղեցին հայտնվել է գանձախույզների թիրախում

Ներկայիս Թուրքիայի Էրզինջան (Երզնկա) նահանգի Դեքիրմենքյոյ գյուղում գտնվող հայկական Սբ. Աստվածածին եղեղեցին վերջին օրերին զգալի վնասներ է կրել գանձ որոնողների գործողությունների հետևանքով, գրում է Ermenihaber.am-ը:

1800-ականներին կառուցված եկեղեցին պատերին ու հատակին փորած անցքերի հետևանքով կիսավեր վիճակում է հայտնվել:

Գյուղի բնակիչներից Թոլգա Գյուրունը հայկական «Ակոս» թերթի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ եկեղեցու սրբապատկերները  գողացվել են դեռևա 5 տարի առաջ:

Գյուրունը հաղորդել է, որ սրանից որոշ ժամանակ առաջ ժանդարմերիայի աշխատակիցները եկել և կողպել են եկեղեցու դուռը, սակայն դա էլ չի խանգարել գանձ որոնողների կողմից  վերջին օրերին եկեղեցին մշտական կեցության վայրի վերածելուն:

Նշվում է, որ Երզնկա քաղաքից 15 կմ հեռավորության վրա գտնվող եկեղեցին պետք է վերակառուցվեր նահանգապետարանի կողմից, սակայն նահանգապետի փոխվելուց հետո այդ ուղղությամբ որևէ քայչ չի արվել:

Կայքը հաղորդում է նաև, որ եկեղեցու 2-րդ հարկում փլուզում է տեղի ունեցել, սակայն շենքը մեծամասամբ ավերված չէ, և վերանորոգման դեպում` հնարավոր է վերականգնել նախկին տեսքը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ