13 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Շտապօգնության բժիշկները պատգարակից գցել են կնոջը․ նա մահացել է

ՌԴ Յարոսլավլ քաղաքում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել։ 80-ամյա կնոջը շտապօգնության բժիշկները մի հիվանդանոցից մյուսն են ցանկացել տեղափոխել, քանի որ նրա վիճակն արդեն բարելավվել էր։ Սակայն տեղափոխման ժամանակ բժիշկները պատահաբար նրան ցած են գցել պատգարակից։

Արյդունքում կինը գլխի վնասվածք է ստացել ։ Բժիշկները նրան կրկին տեղավորել են պատգարակի վրա ու տարել այն հիվանդանոցը, ուր պիտի տանեին։ Այստեղ կինը գլխի վնասվածքից մահացել է։

Շտապօգնության բժիշկները փորձել են թաքցնել տեղի ունեցածը, սակայն միջադեպին ականատեսներ են եղել, որոնք պատմել են ամեն ինչի մասին։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ