28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք տարածաշրջանի առանցքային պետությունն ենք․ Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կարծիքով այդ երկիրը տարածաշրջանի առանցքային պետությունն է: Այդ մասին նա հայտարարել է Թուրքիայում ներդրում կատարող օտարերկրյա կապիտալով ընկերությունների ներկայացուցիչների հետ Դոլմաբահչե պալատում կայացած հանդիպման ժամանակ, գրում է Ermenihaber.am-ը:

«HaberTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ վարչապետը ներկաներին հայտնել է, որ տարվա առաջին եռամսյակի համար թուրքական կառավարության տված խոստումների 60 տոկոսն արդեն կատարված է: Ներդրումների համար խիստ կարևոր քաղաքական և տնտեսական կայունությունը կարևորող Դավութօղլուն շեշտել է, թե վերջին 13 տարում Թուրքիան կարողացել է պահպանել այդ կայունությունը՝ չնայած եղել են ներքին քաղաքական խնդիրներ, տնտեսական դժվարություններ:

Դավութօղլուն նաև նշել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո մինչև օրս Թուրքիան կարողացել է 7 մլն մարդու համար զբաղվածություն ապահովել: Ըստ նրա ցուցանիշով ոչ մի երկիր Եվրոպայում չկա:

«Մենք այս տարածաշրջանի և աֆրո-ասիական գոտու առանցքային պետությունն ենք: Նախկին մետաքսի ճանապարհի փոխարեն այսօր էներգետիկ ճանապարհներն են, մեր երկիրը կարևորագույն էներգետիկ հանգույց է դարձել, ինչը նրան էլ ավելի է ուժեղացնելու քաղաքականապես ու տնտեսապես»,- ասել է Դավութօղլուն՝ շնորհակալություն հայտնելով օտար ներդրողներին Թուրքիայի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար: Կառավարության ղեկավարը նաև հավաստիացրել է, որ թուրքական իշխանություններն ամեն հնարավորը կանեն ներդրումային առավել բարենպաստ միջավայր ձևավորելու համար:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ