23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լարվել են. Հրապարակ

«Մեր տեղեկութւուններով՝ առանձնակի լարվել են գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի եւ նրա տեղակալ, Երեւանի նախկին դատախազ Հրաչյա Բադալյանի հարաբերությունները։ Ասում են, թե վերջինս տարեվերջին մեկնել է արձակուրդ, եւ դատախազությունում սպասում էին, որ այլեւս չի վերադառնա, սակայն եկել է, թեեւ ապագան մշուշոտ է։ Մեզ հասած տեղեկություններով, Կոստանյանը մեկուսացրել է իր ախոյանին՝ այլեւս որեւէ գործ չի մակագրում։

Դատախազի տեղակալն այնքան է նեղսրտել, որ հանդիպել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, փորձել է դարդերը պատմել իր վաղեմի հովանավորին։ Բադալյանի պաշտոնանկության մասին վաղուցվանից է խոսվում, դրա համար Կոստանյանը հող էր նախապատրաստել նրա թիմի մի շարք ներկայացուցիչների պաշտոնանկությունների միջոցով։ Ամենաաղմկահարույցն ավագ դատախազ, նախկինում Կենտրոնի դատախազ Կարեն Բատիկյանի պաշտոնանկությունն էր՝ «սեփական դիմումի համաձայն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ