22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քաղաքապետը հանձնարարել է ապահովել անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած այս տարվա առաջին աշխատանքային  խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ    Երևանի քաղաքապետարանի ենթակայության  թվով  424 ՀՈԱԿ-ներից, ՊՈԱԿ-ներից և ՓԲԸ-ներից  ֆինանսական  խնդիրներ են գրանցվել  25-ում, որոնցից 12-ը հանրակրթական դպրոց է, 9-ը՝ մանկապարտեզ, 4-ը՝ երաժշտական և արվեստի դպրոց: Վերջիններին տրամադրվել է համապատասխան ֆինանսական աջակցություն, և վերոնշյալ բոլոր հաստատությունները  տարին փակել  են առանց պարտքերի: Քաղաքապետը հանձնարարել է վերանայել համապատասխան կառույցների տնօրենների և անձնակազմի գործունեության գնահատման չափորոշիչները: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատու մարմիններին հանձնարարել է մայրաքաղաքի բոլոր կրթական և նախադպրոցական հաստատություններում արձակուրդի ավարտին ապահովել  անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններ:

Անդրադառնալով մայրաքաղաքի տոնական ձևավորման նկատմամբ սահմանված հսկողությանը՝ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հերթապահությունը մինչև հունվարի 13-ը:

Քաղաքապետը հանձնարարել է նաև հավուր պատշաճի նախապատրաստվել Հայոց բանակի օրվան  և Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառումներին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ