21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

6 մահ և 77 հոգի վերակենդանացման բաժանմունքում. նոր մանրամասներ

«Ընդհանուր առմամբ մահացածների թիվը վեցն է, որոնց բոլորի մոտ ախտորոշվել է H1N1 տեսակի վիրուսը։ Այսօր սուր շնչառական վիրուսով հիվանդների թիվը 855-ն է, որոնց մեջ կան թեթև և բարդացված վիճակում գտնվող հիվանդներ։ ՀՀ-ում այսօր ընդհանուր թվից վերակենդանացման բաժանմունքներում են 77 հիվանդներ, 11-ը միացված են արհեստական շնչառական սարքին, նրանցից 4-ի մոտ հաստատվել է H1N1 վիրուսը։ Հիվանդներից մեկը ծննդկան է, որն ամենօրյա հսկողության տակ է և չունի H1N1 վիրուսը»,- այսօր՝ հունվարի 11-ին Առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը:

Փոխնախարարի խոսքով՝  ներկա  դրությամբ ՀՀ-ում սուր շնչառական հիվանդությունների համաճարակ չկա, կա սուր շնչառական վիրուսների տարածման բարձրացում, կան H1N1 տեսակի վիրուս և սովորական թոքաբորբեր։

«Տարվում են համապատասխան միջոցառումներ, որպեսզի հիվանդությունների տարածումը, բարձրացումն ընկճվի, զարգացում չլինի, չլինի բռնկում ու համաճարակ։ Իսկ համաճարակն ու բռնկումը տերմիններ են, որոնք օգտագործվում են համապատասխան թվերի առկայությամբ։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համաճարակ չկա, բայց զգոնության կարիք կա»,-ընդգծեց փոխնախարարը։

Փոխնախարարը ընդգծեց, որ հատուկ ուշադրություն է դարձվում  հիվանդ հղիների նկատմամբ։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ