07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Մենք պետք է տոնենք ոչ միայն հոգով, այլ նաև մարմնով»/վիդեո/

Հայ Առաքելական  Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ  Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Հունվարի 5-ի  երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և  տրվում է Ս. Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց և  Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի» խոսքերով, ապա նստում տոնական սեղանի շուրջ:

Այս առիթով Henaran.am-ի թղթակիցը զրուցեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ:

Բագրատ Սրբազանը ընդգծեց, որ այդ օրը մարդիկ պետք է տոնեն հոգով և ամբողջ էությամբ.«Մենք պետք է տոնենք ոչ միայն հոգով, այլ նաև մարմնով: Մեր մարմին էլ պետք է այդ տոնակատարությունը զգա: Ի վերջո մենք մարմին ենք, Աստծո ձեռքն ենք  ու գործը: Մարմինը պետք է հանդարտվի, խաղաղվի իր ներքին խոհականությամբ դիմավորելու աստվածային Մեծ ծնունդը և կարողանա այդ ծննդի խորհրդի մեջ տոնակատարություն անել : Այդպես են տոնել մեր հայրերը»:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ