16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում դեկտեմբերի 30-ի երեկոյից մեկնարկած ձյան մաքրման աշխատանքներն ընթացել են լույս 31-ի ողջ գիշերվա ընթացքում, նաև շարունակվում են այս պահին: Բացի համապատասխան ծառայությունների մեքենամեխանիզմներից, աշխատանքներում ներգրավված են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Հարկ է նշել, որ գլխավոր և երկրորդական փողոցներում ձյան մաքրման աշխատանքները շարունակվել են ողջ գիշերվա ընթացքում՝ չդադարող տեղումների պայմաններում: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Արդյունքում մայրաքաղաքի բոլոր գլխավոր և երկորդական փողոցները երթևեկելի են: Աշխատանքներ են տարվում նաև բակային տարածքների ձնամաքրման ուղղությամբ: Տեղերում գործընթացը վերահսկվում է վարչական շրջանների ղեկավարների կողմից, իսկ ընդհանուր աշխատանքները կանոնակարգում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու հատուկ օպերատիվ շտաբը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ