10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Երևի վատ լինի

ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը համաձայն է այն տեսակետի հետ, որ 2016-ին տնտեսությունը հետընթաց է ապրելու: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորը հղում արեց պետական բյուջեին՝ համեմատելով այն ընտանեկան զամբյուղի հետ.

«Օրինակ՝ տվյալ ընտանիքի եկամուտներն ավելի քիչ են, քան ծախսերը, իսկ եկամուտները գնալով քչանում են, ծախսերը` ավելանում: Պարզ է, որ մեր ընտրած ճանապարհը ոչ միայն տանում է հետընթացի, այլև կարող է լուրջ և վտանգավոր լինել ապագայում: Եթե սրան ավելացնենք այն, որ մեր արտաքին պարտքը տարեցտարի ավելանում է, ապա ստացվում է, որ պարտքը հասնում է ՀՆԱ-ի գրեթե 50 տոկոսին»,- մեկնաբանեց պատգամավորը` նշելով, որ դա այն վտանգավոր շեմն է, որ բերում է տնտեսության քայլքայմանը:

Հաշվի առնելով այս ամենը` Մարգարյանը ցավով նշեց՝ երևի թե եկող տարի ավելի վատ ապրենք:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ