23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Թող բանակը հզոր եւ ամուր լինի. հանդիսավոր նիստ /ֆոտո, վիդեո/

Արամ Խաչատրյան համերգասրահում քիչ առաջ մեկնարկեց Հայոց բանակի 21-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստը:Այստեղ էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ հետ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, պետական, քաղաքական այրեր:

Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի մաղթանքը կարճ էր` լավ լինենք եւ ամուր: Նույնիսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն էր ժամանակ գտել եւ ներկայացել հանդիսավոր նիստին: “Մեր բանակը թող ավելի հզորանա”,-ասաց Մուկուչյանը:

Ելույթ ունենալով հանդիսավոր նիստում, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասաց, որ հայկական տոնացույցում տոները շատ են: “Դրանք լինելով հայության բազմաթիվ սերունդների փայփայած երազանքների իրականացման խորհրդանիշ, դառնում են հպարտության, վստահության, ազգային  եւ անձնական արժանապատվության ու  հարատեւության աներկբա վկայությունը: Այսօր այսպիսի զգացումներով ենք նշում հայկական բանակի 21-րդ տարեդարձը”,- ասաց Սեյրան Օհանյանը: Հայկական բանակը ստեղծվել է մեծագույն ջանքերի  եւ զոհողությունների գնով, պատուհասած աղետալի երկրաշարժի հետեւանքների վերացմամբ եւ դրա արդյունքում անվտանգության մեխանիզմների առժամանակ խաթարմամբ, ՀՀ եւ ԼՂՀ անկախության հռչակմամբ եւ հայոց զույգ պետություններին պարտադրված պատերազմների պայմաններում:

 

2012 թվականին բանակում իրականացվել են արդիական սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման մեծ ծավալի աշխատանքներ: Նախարարի խոսքով, ր հսկայական աշխատանք է կատարվում սահմանամերձ բնակավայրերում, ամբողջությամբ վերանայվում է ռազմական կրթության համակարգը եւ անցում է կատարվում կրթության եռաստիճան համակարգին:

Զգալի աշխատանք է իրականացվում  նաեւ ոլորտում իրավախախտումների կանխարգելման եւ դրանց ժամանակին բացահայտման ուղղությամբ, մասնավորապես  զինծառայողների բուժսպասարկման, սոցիալ կենցաղային պայմանների բարելավման, բնակարանաշինության եւ զորանոցաշինության, աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության ասպարեզում:

Համերգում ելույթ ունեցան  ՀՀ ԶՈՒ “Ազգ Փառապանծ” երգի- պարի համույթը, ԶՈՒ “Զորական” երգի, “Բարեկամություն” պարի պետական անսամբլները, ՀՀ վաստակավոր արտիստներ Շուշան Պետրոսյանը,  Նունե Եսայանը, Աննա Մայիլյանը, ինչպես նաեւ Արսեն Գրիգորյանը, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Համլետ Գեւորգյանը եւ այլոք:

Մանրամասները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ