05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կիբեր հարձակումների պատճառով կաթվածահար է եղել թուրքական բանկերի գործունեությունը

Վերջին օրերին ընթացքում Թուրքիայի դեմ իրականացվող կիբեր հարձակումների թիրախ են դարձել թուրքական բանկերը: Թուրքական «Hürriyet» պարբերականի կայքի տեղեկացմամբ՝ անցյալ շաբաթվա ընթացքում թուրքական բանկերի դեմ իրականացված բազմաթիվ կիբեր հարձակումների հետևանքով դեկտեմբերի 24-ին որոշ թուրքական բանկերի պաշտոնակայքեր արգելափակվել են: Ենթադրվում է, որ հարձակումներն իրականացվել է «Anonimus» հաքերային (ցանցահենային) խմբի կողմից, գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ աղբյուրի՝ այս հարձակումների շրջանակներում ֆինանսական որևէ հանցագործություն չի կատարվել, սակայն ողջ օրվա ընթացքում կաթվածահար է եղել բանկերի գործուներությունը: Նշվում է նաև, որ թուրքական բանկերը օրական միջին հաշվարկներով 1.5-2 մլրդ ինտերնետային գործարք են իրականացնում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Anonimus»-ը Թուրքիայի կառավարությանն ուղղված հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ եթե Թուրքիան չդադարի աջակցել «Իսլամական պետությանը» (ԻՊ-İŞİD)՝ նրանից նավթ գնելով և զինյալներին բժշկական օգնություն ցուցաբերելով, ապա իրենք կշարունակեն հարձակումները թուրքական ցանցային տիրույթի ու բանկերի վրա ու կկոտրեն կառավարական կայքերը:

«Թիրախ կդարձնենք ձեր օդանավակայանները, ռազմական հաստատությունները և պետական մարմինները: Կոչնչացնենք բանկային ենթակառուցվածքները: Վերջ տվեք այս խելագարությանը: ձեր ճակատագիրը ձեր ձեռքում է»,- ասված էր հայտարարությունում:

Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ