28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Մաքսային երկրների միջև քվոտավորման գաղափարախոսությունը չի զարգացվելու

Ներմուծումների մասով տարին առաջընթաց է ապրել: ՌԴ-ից ՀՀ ներկրված ապարանքների մասով դրական տեղաշարժ կա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը` անդրադառնալով ԵՏՄ-ի հետ ՀՀ համագործակցության մեկ տարվա գործունեության արդյունքներին:

«Ժողովրդի տեսանկյունից եթե նայենք, ապա կարող ենք ասել, որ մարդիկ ավելի էժան գներով են հաջողում որոշ ապրանքներ ձեռք բերել, ինչը պայմնավորված է նրանով, որ ռուսական ռուբլին բավականին ուժեղ ինֆլյացիայի է ենթարկվել, և դա շատ նպաստում է արտահանողներին: Քանի որ Հայաստանում դրամը զսպված վիճակում է մնում, կարելի է ասել, որ Հայաստան եկող ապրանքները հեշտ թափանցեն մեր երկիր»,- նկատեց Մակարյանը:

Բանախոսության ընթացքում պրն Մակարյանն անդադարձավ նաև Ղազախստանի օրինակին. «Եթե հիշում եք, Ղազախստանի դրամական միջոցն արժեզրկեց, որպեսզի կարողանա դիմակայել տնտեսական ճգնաժամին: Մենք ունենք սոցիալական շատ խնդիրներ, որոնք որ, բնականաբար,  կաշկանդում են կառավարությանը կամ կենտրոնական բանկին, որ գնան նման քայլի,  քանի որ այս քայլը, գուցե, հանգեցնի գնաճի կամ էական տատանումների»:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ի հետ հետագա գործընթացներին` բանախոսն առանձնացրեց ԵՏՄ շրջանակներում առևտրի ազատականացման ռեժիմը, այսինքն` մաքսային երկրների միջև քվոտավորման գաղափարախոսությունը չի զարգացվելու. «Հակառակը` 3-րդ երկրների համար պետք է քվոտավորման ռեժիմ սահմանվի: Այսինքն` պետք է նրան գնալ, որ ԵՏՄ երկրների միջև խրախուսվի ազատ առևտրային հարաբերությունները»:

Գագիկ Մակարյանն առանձնացրեց նաև Եվրամիությունից Հայաստան եկող ապրանքաշրջանառությանը: «Հայաստանը որոշակի խնդիր ունի, քանի որ մեր ապրանքների ներմուծման դաշտի մեջ մեծ տեղ է գրավում Եվրամիությունից ներկրող ապրանքները` մթերքներ, սարքավորումներ, հետևաբար պետք է տեսել, թե դրանց նկատմամբ ինչ քաղաքականություն պետք է տանել: Այս առումով` մենք մի ծրագիր ենք սկսում ԵՄ շրջանակում, որ Հայաստանում երաշխավորվի հավաքվման արտադրամասերը: Այսինքն` եվրոպական կիսաարտադրուքների վրա նոր արտադրություն ստեղծենք»,- եզրափակեց Մակարյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ