06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ստամբուլ-Երևան ավտոբուսն ավտովթարի է ենթարկվել

Ստամբուլից Երևան ՀՀ քաղաքացիներ տեղափոխող «Ռիչ Տուր» ընկերության ավտոբուսը դեկտեմբերի 23-ին`առավոտյան ժամը 03:20-ին, վթարի է ենթարկվել՝ զուգահեռ ընթացող ավտոմեքենայի անզգույշ մանևրի պատճառով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից, դեպքը տեղի է ունեցել Ս տամբուլից արևելք՝ Բոլու քաղաքի մոտակայքում: Համաձայն Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ զոհեր չկան, երեք մարդ ստացել է թեթև մարմնական վնասվածք: Ուղևորներն անվտանգ տեղափոխվել են Ստամբուլ:

Ըստ «Ռիչ Տուր» ընկերության ներկայացուցիչ Նարեկ Մամուլյանի՝ մինչև այսօր երեկո ավտոբուսը կվերականգնվի, և բոլոր ուղևորները կտեղափոխվեն Հայաստան:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ