21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լրագրողների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել

Հունիսի 23-ին լրագրողների և քաղաքացիների նկատմամբ Բաղրամյան պողոտայում անհամաչափ ուժ կիրառվեց, ինչը վերջին տարիների համար աննախադեպ էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Այդ դեպքերի առնչությամբ մի քանի օր անց, իհարկե, քրեական գործ հարուցվեց, սակայն գործում ներքաշված լրագրողները փաստում են`  գործը ձևական բնույթ է կրել: Բավական տարօրինակ էր, որ այդ մեծ ծավալի գործն ընդամենը մեկ քննիչ էր քննում, և միայն տևական ժամանակ անց  Գլխավոր դատախազը ցուցում տվեց քննչական խումբ ձևավորել»,- ասաց բանախոսը:

Աշոտ Մելիքյանը նկատեց, որ  իրադարձությունների արդյունքում տուժած բազում լրագրողներ ցայսօր նույնիսկ չեն հարցաքննվել. «Մինչդեռ բոլորն էլ պատրաստ են գնալ և ցուցմունքներ տալ»:

Նշենք, որ Բաղրամյան պողոտայում, ընդհանուր առմամբ, բռնության է ենթարկվել 14 լրագրող և օպերատոր։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ