11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Մոսկվան նոր ավիատեխնիկա է տեղակայում Գյումրիում

Ռուսաստանը Հայաստանում տեղակայված իր ռազմաբազան ուժեղացրել է մարտական ու փոխադրական ուղղաթիռներով, դրանք ուղարկվել են Կուբանից: Այդ մասին հայտարարություն է տարածել ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, գրում է РИА Новости-ն:

«Կրասնոդարի երկրամասի ռազմական օդանավակայանից տեղ են հասցվել վեց միավոր Մի-24Պ ժամանակակից մարտական հարվածային ուղղաթիռներ եւ բանակային ավիացիայի Մի-8ՄՏ փոխադրական ուղղաթիռներ: Ներկայում Անդրկովկասի ռուսական զորամիավորումում ձեւավորվել Է բանակային ավիացիայի ուղղաթիռների Էսկադրիլիա, կատարվում է ավիացիոն տրանսպորտային միջոցների հավաքում»,-նշվում է հաղորդագրության մեջ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ