Քնի խանգարումները հղիության ընթացքում
Հղիության ընթացքում ևս քնի խանգարումներ են նկատվում:
Մասնագետները, հղիության ամբողջ ընթացքում քնելու հետ կապված խնդիրները բաժանում են երեք եռամսյակի: Կախված հղիության շրջանից դրանք տարբեր են:
Առաջին եռամսյակում հղի կինը, որպես կանոն ավելի շատ է ուզում քնել` ամբողջ օրվա ընթացքում քնկոտ է ու հոգնած:
Երկրորդ եռամսյակում քնկոտությունը անցնում է և քունը հիմնականում վերականգնվում է:
Երրորդ եռամսյակը ամենադժվարն է քնելու համար և այստեղ չքնելու պատճառները շատ են:
Այս շրջանում երեխան ավելի խաճախ է հարվածում մայրիկի փորիկին:
Հաճախանում է միզարտադրությունը և հետևաբար պետքարան գնալու կարիքը:
Ծանրությունից ոտքերի ցավն է շատանում:
Մեջքի ցավերն են խանգարում:
Հիմնականում այն կանայք, ովքեր սովոր են փորի վրա քնել և հիմա զրկված են այդ հնարավորությունից, չեն կարողանում խորը քնել և առավոտյան արթնանում են հոգնած:
Վատ քնի պատճառով հղի կնոջ մոտ ավելի հավանական են բարձր ճնշումը, հոգնածությունն ու ընկճախտը:
շարունակելի․․․
Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից